Քաղաքական Գաղափարախոսություններ PDF
Document Details
Uploaded by Deleted User
Tags
Summary
This document discusses various political ideologies such as populism, reactionism, and revolutionism and their approaches to societal change. It examines concepts like secularization, extremism, and fanaticism. It also delves into specific political movements, including fascism and Nazism, along with their characteristics and historical context. The document additionally explores other political ideologies like anarchism, feminism, and the Green movement.
Full Transcript
ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒ ԹՅՈՒՆ– 10 2.3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ Պոպուլիզմ — քաղաքականություն և հրապարակախոսություն է՝ ուղղված «ժողովրդա կան լայն զանգվածներին», որը հանդես է գալիս «հասարակ մարդու խնդիրներին...
ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒ ԹՅՈՒՆ– 10 2.3. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԶՐՈՒՅԹՆԵՐ Պոպուլիզմ — քաղաքականություն և հրապարակախոսություն է՝ ուղղված «ժողովրդա կան լայն զանգվածներին», որը հանդես է գալիս «հասարակ մարդու խնդիրներին անհաղորդ վերնախավերից»՝ այդ «հասարակ մարդու» պաշտպանությամբ: Ռեակցիոնիզմ — առկա կարգերի դեմ ուղղված շարժումներին հակադրվող քաղա քականություն և հրապարակախոսություն է: Հակադիր է հեղափոխականությանը: Հեղափոխականություն — առկա կարգերը հեղափոխական ճանապարհով փոխա կերպելուն ուղղված քաղաքականություն և հրապարակախոսություն է: Հակադիր է ռեակցիոնիզմին: Արմատականություն — մի դեպքում՝ անզիջում նվիրվածություն է գաղափարին, մյուս դեպքում՝ խորքային, հիմնարար փոփոխություններին ուղղված քաղաքականու թյուն և հրապարակախոսություն: Աշխարհիկացում (secularization, секуляризация) — մարդկանց գիտակցության և հանրային կյանքում կրոնի դերի նվազման, կրոնական ավանդույթներով կարգա վորվող հասարակությունից ռացիոնալ նորմերով (օրենքներով) կարգավորվող հասարակությանն անցման գործընթաց: Ծայրահեղականություն — ինչ–որ նպատակի հասնելու համար ծայրահեղ (այդ թվում՝ բռնի) միջոցներ կիրառելուն ուղղված գործելաոճ է և դա արդարացնող հրա պարակախոսություն: Մոլեռանդություն (ֆանատիզմ) — կույր, անվերապահ նվիրվածություն է ազգային, էթնիկական, կրոնական կամ սոցիալ–քաղաքական գաղափարներին, որը բնու թագրվում է այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությամբ: Ֆաշիզմ — Իտալիայում Մուսոլինիի կառավարման ժամանակաշրջանում իշխող գա ղափարախոսությունն էր, որը ներառում էր հակակոմունիզմը, հակաազատակա նությունը, հակաժողովրդավարությունը, ծավալապաշտությունը, առաջնորդապաշ տությունը, էլիտարիզմը, կորպորատիվիզմը, պետության միջամտությունը և մե նաշնորհը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Նացիզմ — Գերմանիայում Հիտլերի կառավարման ժամանակաշրջանում իշխող գա ղափարախոսությունն էր, որը ներառում էր ֆաշիզմի հիմնատարրերը, ինչպես 44 Քաղ աքական գաղ ափարախոսություններ նաև՝ ռասայական խտրականությունը, ազգայնամոլությունը, այլատյացությունը, հակահրեականությունը, հակասլավոնականությունը: Առանցք («Հռոմ–Բեռլին–Տոկիո» առանցք) պետություններ — Երկրորդ աշխար համարտի տարիներին Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի, ինչպես նաև նրանց արբանյակ–պետությունների միջև ստեղծված ռազմական դաշինք էր: Անարխիզմ — մերժում է պետական իշխանության անհրաժեշտությունը, վերջնա նպատակ հռչակում հավասարության և ազատության վրա հիմնված անդասա կարգ ու ինքնակառավարվող հասարակության ստեղծումը: Ֆեմինիզմ — գլխավոր նպատակը սեռերի հավասարության ամրագրումն է հան րային կյանքում, կանանց սոցիալական, տնտեսական և քաղաքական իրավունք ների պաշտպանությունն է: Հասարակական կացութաձևի հարցերում ֆեմինիս տական տարբեր հոսանքներ ներառում են քաղաքական սպեկտրի տարբեր թևե րի գաղափարներ: «Կանաչ քաղաքականություն» — վերջնանպատակը մարդ–բնություն, հասարա կություն–բնություն ներդաշնակ համակեցության ու էկոլոգիապես կայուն հասա րակության ստեղծումն է: Հասարակական կացութաձևի հարցերում «կանաչ» տար բեր խմբեր որդեգրում են քաղաքական սպեկտրի տարբեր թևերի գաղափարներ: Քաղաքական սպեկտրում կան գաղափարաքաղաքական հոսանքներ, որոնք բնորոշվում են «պոպուլիստական», «ռեակցիոնիստական», «արմատական», «ծայրա հեղական» և «հեղափոխական» եզրույթներով: Այսպես՝ ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ելնում է «հա մաժողովրդական» շահերից ու իրավունքներից: Որպես քաղաքական ծրագիր՝ պո պուլիզմը հանդես է գալիս «սովորական մարդու» պաշտպանությամբ՝ ընդդեմ կառա վարողների: Քաղաքական այս ոճը կարող է ներառել և՛ աջ, և՛ ձախ գաղափարախո սությունների տարրեր՝ ընդդիմանալով խոշոր բիզնեսին և ֆինանսական շահերին, բայց նաև հակադրվելով սոցիալիստական գաղափարախոսություններին: ՌԵԱԿՑԻՈՆԻԶՄԸ (reactionism) «աջական» պահպանողականության հոսանքնե րից է, որը դեմ է առկա հասարակարգին և կողմնակից է նախորդ հասարակարգի վերադարձին: Այդպիսի հոսանքները բնորոշ են այն պետություններին, որտեղ նախ կինում գոյություն են ունեցել միապետական ամուր կարգեր և ավանդույթներ, բայց հետագայում անցում է կատարվել հանրապետական կարգին (Ֆրանսիա, Ավստրիա, Ռուսաստան): Բայց ռեակցիոնիստական են համարվում նաև այն շարժումները, որոնք պաշտպանում են այս պահին գոյություն ունեցող կարգը և հակադրվում են դրա դեմ ուղղված հեղափոխական շարժումներին: Ռեակցիոնիզմի համարժեքը քաղաքական սպեկտրի ձախ կողմում ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է՝ առկա հասարակարգը հեղափոխական ճանապար հով (երբեմն՝ մշտական–պարբերական հեղափոխությունների միջոցով) փոփոխելը: Այդպիսին են, օրինակ, անարխիզմը, տրոցկիզմը, մաոիզմը: 45 ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒ ԹՅՈՒՆ– 10 ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. Համաշխարհային պատմությունից վերհիշե՛ք, ապա համացանցից օգտվելով՝ կազմե՛ք նկարագրական ակնարկ, դասարանում ներկայացրե՛ք ու քննարկե՛ք, թե. ռեակցիոնիստական ինչ հանրահայտ շարժումներ են եղել, ինչի դեմ ու ինչի օգտին էին դրանք հանդես գալիս: ԱՐՄԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (fundamentalism՝ ֆունդամենտալիզմ) իր հերթին դրսևոր վում է երկու ձևով՝ կուսակցական–քաղաքական և կրոնական–քաղաքական: Կու սակցական–քաղաքական արմատականությունը բնորոշ է քաղաքական սպեկտրի և՛ ձախ, և՛ աջ թևերին: Արմատականությունն այստեղ վերաբերում է քաղաքական հա յացքներին՝ ինչ եղանակով (խորքայի՞ն, թե՞ մակերեսային լուծումներով) պետք է կա տարվեն փոփոխությունները: Արմատականություն նշանակում է նաև անզիջում դիր քորոշում նախանշված փոփոխությունների հարցում: Իսկ կրոնաքաղաքական արմատականությունը համարվում է արձագանք աշ խարհիկացման ժամանակակից միտումներին՝ նպատակ ունենալով վերականգնել կրոնի, կրոնական նորմերի, կրոնական առաջնորդների և կառույցների ազդեցությու նը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Կրոնաքաղաքական արմատակա նությունը հիմնվում է կրոնական սուրբ տեքստերի դրույթների վրա, չի հանդուրժում դրանց քննադատությունը կամ կամայական մեկնաբանությունը: ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (extremism՝ էքստրեմիզմ) ևս դրսևորվում է կուսակ ցական–քաղաքական և կրոնաքաղաքական ձևերով: Եվ եթե արմատականությունը վերաբերում է հայացքներին, ապա ծայրահեղականությունը՝ մեթոդներին, գործողու թյուններին և բնութագրվում է մոլեռանդությամբ: Պատմությանը հայտնի են կրոնա կան ծայրահեղականության բազմաթիվ դրսևորումներ՝ քրիստոնեական հավատա քննությունը (ինկվիզիցիան) և միջդավանաբանական պատերազմները միջնա դարյան Եվրոպայում, իսլամական ահաբեկչական կազմակերպությունների գործո ղությունները (օրինակ՝ «Թալիբանի» կողմից Բուդդայի արձանների պայթեցումը 2001 թ., «Իսլամական պետության» կողմից Բելի տաճարի պայթեցումը 2015 թ.), բուդ դիստական հակաիսլամական ընդվզումները Մյանմայում և այլն: Քիչ չեն նաև գաղա փարախոսական ծայրահեղականության դրսևորումները («Իռլանդական հանրա պետական բանակի» ահաբեկչական գործողությունները Հյուսիսային Իռլանդիայում, բասկյան ԷՏԱ–ի գործողություններն Իսպանիայում, «Թամիլյան վագրերի» գործողու թյունները Շրի Լանկայում կամ նեոնացիստական ու հակաֆաշիստական խմբավո րումների պարբերական բախումները եվրոպական մի շարք երկրներում և այլն): 46 Քաղ աքական գաղ ափարախոսություններ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. Հայոց պատմությունից վերհիշի՛ր 19–րդ դարի հայ ազգային (արևմտահայ և արևելահայ) գաղափարաքաղաքական հոսանքներն ու կուսակցությունները, կազմի՛ր նկարագրողական ակնարկ. համեմատի՛ր հոսանքների սոցիալ– քաղաքական գաղափարները՝ գնահատելով դրանք ռեակցիոնիստական– հեղափոխական–արմատական–ծայրահեղական չափանիշերով: Ինչպես արդեն նշվեց, քաղաքական սպեկտրի ձախ և աջ թևերը ներառում են նաև դրանց ծայրամասերում գտնվող ծայրահեղ աջ (օրինակ՝ նոր նացիզմը և նոր ֆաշիզմը) և ձախ (օրինակ՝ անարխիզմը, մաոիզմը, տրոցկիզմը) գաղափա րախոսություններ: Այդպիսի կազմակերպություններ ու շարժումներ հանդիպում են և՛ ավտորիտար, և՛ ժողովրդավարական պետություններում, հատկապես երիտա սարդական որոշ ենթամշակույթներում (օրինակ՝ նոր նացիզմը սափրագլուխների շրջանում): Գաղափարախոսական այդ ուղղություններից առավել տարածված են ֆաշիստականը (դրա ժամանակակից տարատեսակները՝ նոր ֆաշիզմը և նոր նացիզմը) և անարխիստականը: Ֆաշիստական և նացիստական գաղափարախոսությունները (իտալական ֆաշիզմը Իտալիայում՝ Բենիտո Մուսոլինիի, գերմանական նացիզմը Գեր մանիայում՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության տարիներին, ինչպես նաև հա մանման գաղափարախոսություններն «Առանցքի» արբանյակ–պետություն ներում) ի հայտ են եկել երկու աշխարհամարտերի միջև ընկած ժամանա կահատվածում: Երկրորդ աշխարհամարտից և հատկապես Սառը պատերազմից հետո այդ գաղափարախոսությունների «թարմացված» տարբերակները (նոր ֆաշիզ մը և նոր նացիզմը) տարածվեցին ողջ աշխարհում, այդ թվում՝ հաղթանակած հակա հիտլերյան կոալիցիայի երկրներում: Ժամանակակից նոր նացիզմը ներառում է նացիստական գաղափարախո սության մի շարք առանցքային դրույթներ (օրինակ՝ ռասիզմը, էյբլիզմը, այ լատյացությունը, ազգայնամոլությունը, հակահրեականությունը, Հիտլերի մեծարումը), անգամ կիրառում նացիստական խորհրդանիշեր (օրինակ՝ «Զիգ հա՛յլ» վանկարկումը և նացիստական ողջունաձևը, «Ռահովա» (ռասայական սրբազան պատերազմ) հապավումը, կելտական խաչը, հիտլերյան ստանդարտով կեռխաչը և այլն): Այդուհանդերձ, նոր նացիզմը որոշակիորեն տարբերվում է «ավան դական» նացիզմից: Օրինակ՝ նոր նացիզմն այլևս բացառապես «գերմանական» երևույթ չէ, այլ ունի ավելի լայն ընդգրկում՝ հանդիպելով անգամ «սպիտակ ռասային» չպատկանող ժողովուրդների մեջ (օրինակ՝ Թուրքիայում, Մոնղոլիայում): Եթե նացիզ մի գլխավոր թիրախը հրեաներն էին, ապա նոր նացիստները թիրախավորում են 47 ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏՈՒ ԹՅՈՒՆ– 10 ընդհանրապես ներգաղթյալներին, նախ և առաջ՝ մուսուլմանական երկրներից: ԻՐԱՎԻՃԱԿ Երկրորդ աշխարհամարտից հետո որոշ երկրներում նացիստական կուսակցու թյուններն օրենսդրորեն արգելվեցին՝ հիմք ընդունելով դրանց մի շարք գաղափա րախոսական հիմնադրույթներ: ՔՆՆԱՐԿՈՒՄ 3. Համադրելով նացիզմի և նոր նացիզմի մասին վերոշարադրյալը ՀՀ Սահմա նադրության 29–րդ, 77–րդ հոդվածների դրույթների հետ՝ նշե՛ք, թե սահմանա դրական որ պահանջները կարող են հիմք ընդունվել նացիստական գաղա փարախոսությունը տարածող անձանց և կազմակերպությունների գործունե ությունն արգելելու համար: 4. Ձեր կարծիքով այդ արգելքը կարելի՞ է համարել գաղափարախոսական բազ մակարծության սահմանափակում և ինչո՞ւ: Անարխիզմի (հունարեն՝ անիշխանականություն) գաղափարախոսությամբ պետական իշխանությունը բռնության և հարկադրանքի ձև է, որը պետք է վերացվի: Պետք է վերացվեն նաև դասակարգերն ու սոցիալական աստի ճանակարգությունները: Այդ ամենը պետք է փոխարինվի ազատ անհատ ներով կամ մարդկանց փոքր ընկերակցություններով, իսկ պետության գործառույթնե րը՝ տարբեր հարցերի լուծման համար այդ անհատների ու փոքր խմբերի համագոր ծակցությամբ ու ապրանքափոխանակությամբ: Անարխիզմի ներսում ժամանակի ընթացքում զարգացել են հակադիր սկզբունք ներ որդեգրած մի քանի ուղղություններ, որոնցից առավել ազդեցիկներն են անհա տապաշտական անարխիզմը և սոցիալական անարխիզմը: Անհատապաշտական անարխիզմի առանցքային գաղափարներն են անհատի իրավունքները և մասնա վոր սեփականությունը: Սակայն անարխիստական հոսանքների մեծ մասը նախա պատվությունը տալիս է այնպիսի գաղափարների, ինչպիսիք են համայնքը, համա գործակցությունը, հավասարությունը և ընդհանուր սեփականությունը: Հենց դրանք են ընկած սոցիալական անարխիզմի հիմքում: Ժամանակակից անարխիստական շարժումներին բնորոշ են նաև հակապատե րազմական, հակաֆաշիստական, հականացիստական և հակակապիտալիստական հայացքները: Նրանց հաճախ կարելի է հանդիպել նաև համաշխարհային նշանակու թյուն ունեցող տնտեսական (օրինակ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության) և քաղաքական (օրինակ՝ Մեծ ութնյակի) գագաթաժողովների դեմ անցկացվող բողո քի զանգվածային ակցիաներում: 48 Քաղ աքական գաղ ափարախոսություններ Քաղաքական գաղափարախոսությունների ժամանակակից ներկապնա կում կան նաև «նոր» հոսանքներ, ինչպիսիք են, օրինակ, ֆեմինիզմը և «կա նաչ քաղաքականությունը»: Թեև սեռերի իրավահավասարության գաղա փարը նկատելի էր անգամ անտիկ շրջանում, ֆեմինիզմի գաղափարական արմատներն առավել ակնհայտ են Վերածննդի և Լուսավորության ժամանակաշր ջաններում: Արդեն 19–րդ դարում տարբեր երկրներում ձևավորված ֆեմինիստական խմբերի պահանջները սկսեցին միավորվել գաղափարաքաղաքական միասնական շարժման մեջ: Ժամանակակից ֆեմինիզմը գաղափարաքաղաքական հոսանքների համախումբ է, որի գլխավոր նպատակը կանանց սոցիալական, տնտեսական և քա ղաքական իրավունքների պաշտպանությունն է, սեռերի հավասարության ամրագրու մը հասարակական կյանքում: Գործնականում ֆեմինիզմը միատարր գաղափարա խոսություն չէ, և դրանում այսօր առանձնանում են, օրինակ, ազատական, մարքսիս տական–սոցիալիստական, արմատական հոսանքները, որոնցից յուրաքանչյուրը, պահպանելով սեռերի հավասարության գաղափարական ընդհանուր հիմնադրույթ ներին հավատարմությունը, հանրային տարբեր խնդիրների լուծման հարցերում հա րում է գաղափարախոսական տարբեր համակարգերի (օրինակ՝ ազատականությա նը կամ սոցիալիզմին): «Կանաչ քաղաքականությունը» (էկոքաղաքականություն) գաղափարա քաղաքական շարժում է, որի անկյունաքարը բնապահպանական խնդիր ներն են՝ մարդ–բնություն, հասարակություն–բնություն ներդաշնակ համա կեցության ու կայուն զարգացման հարցերը: Ի տարբերություն մարդակենտ րոն աշխարհայացքի վրա կառուցված մյուս գաղափարախոսությունների՝ «կանաչ քաղաքականության» աշխարհայացքը բնակենտրոն է, որտեղ մարդը բնության մա սերից միայն մեկն է: Ժամանակակից էկոքաղաքականությունը ներկայանում է և՛ որ պես գաղափարախոսություն ու քաղաքական շարժում, և՛ որպես քաղաքացիական ակտիվիզմ ու սոցիալական շարժում: Դրա գաղափարախոսական հենասյուներն են շրջակա միջավայրի պաշտպանությունը, ոչ բռնությունը, սոցիալական արդարությու նը և մասնակցային ժողովրդավարությունը: Այդուհանդերձ, ինչպես ֆեմինիզմը, «կա նաչ քաղաքականությունը» ևս, լինելով գերազանցապես ձախական գաղափարախո սություն, ներթափանցել է նաև քաղաքական սպեկտրի աջ թև (օրինակ՝ կանաչ պահ պանողականությունը և բնապահպանական կապիտալիզմը): Հատկանշական է նաև, որ, սկզբնավորվելով որպես ակտիվիզմ ու շարժում, 1970–ական թթ. սկսած՝ «կանաչ» գաղափարախոսության հիման վրա աշխարհով մեկ հայտնվեցին նաև քաղաքական կազմակերպություններ: 49