Կառավարման հիմունքներ 1 PDF

Summary

This document discusses the fundamental principles of management. It explores the historical development of management thought, focusing on key figures and periods that shaped the field. The document also analyses management functions, organizational structures, and methods.

Full Transcript

Իրենց նպատակներին հասնելու համար որպես կանոն մարդիկ միավորվում են և դա բնորոշ է եղել մարդկային հասարակությանը դեռևս հին ժամանակներից, ընդ որում անգամ մարդկային հասարակության ձևավորման սկզբում, մասնավորապես նախնադարյան համակարգում, բարիքների ստեղծման գործընթացում առաջին բնութագրական հատկանիշը աշխատան...

Իրենց նպատակներին հասնելու համար որպես կանոն մարդիկ միավորվում են և դա բնորոշ է եղել մարդկային հասարակությանը դեռևս հին ժամանակներից, ընդ որում անգամ մարդկային հասարակության ձևավորման սկզբում, մասնավորապես նախնադարյան համակարգում, բարիքների ստեղծման գործընթացում առաջին բնութագրական հատկանիշը աշխատանքի բաժանումն էր, այսինքն՝ մարդկանց մի մասը զբաղվել է որսորդությամբ, մյուսը անասնաբուծությամբ և այլն: Այս երևույթը հետզհետե ընդունել է հասարակական մասշտաբներ: Աշխատանքի առաջին բաժանումը հողագործության և անասնաբուծության միջև է եղել, հետո առանձնացել է արհեստագործությունը: Աշխատանքի այն բաժանումը, երբ մարդկանց մի խումբ զբաղվում է նյութական բարիքների կամ ծառայությունների ստեղծման առանձին գործընթացներով, աշխատանքի հորիզոնական բաժանումն է: Եթե դիտարկենք մի առանձին կազմակերպություն, ապա դրա ներսում աշխատանքի հորիզոնական բաժանման արդյունքում ձևավորված խմբերի գործունեությունը պետք է համակարգել: Այս օբյեկտիվ անհրաժեշտությամբ էլ պայմանավորվում է աշխատանքի ուղղահայաց բաժանումը: Իսկ վերջինս այն է, երբ աշխատողներից մեկը կամ մի քանիսը, թողնելով իրենց առօրյա աշխատանքային գործողությունները, ստանձնում են առանձին խմբերի գործունեությունների համակարգման պարտավորություններ, լիզորություններ, այսինքն\` նրանք սկսում են կառավարել իրենց նախկին գործընկերների գործունեությունը: Այսպիսով կառավարման անհրաժեշտությունը գործնականում պայման կայմանավորվել է աշխատանքի բաժանման հիման վրա: Եթե տեղի է ունենում աշխատանքի հորիզոնական բաժանում, ապա դրան օբյեկտիվորեն պիտի հաջորդի ուղղահայացը, իսկ դա նշանակում է մարդկանց մի խումբ, որի խնդիրը գործընկերների գործունեության համակարգումն է, այսինքն՝ կառավարումը: Այսպիսով կառավարման առաջացման հիմքում աշխատանքի բաժանումն է, հատկապես՝ հորիզոնակա Կառավարման էության մասին կան տարբեր բնորոշումներ: Ըստ Սեսկենի\` կառավարումը դրա նրա հիմնական ֆունկցիաների ամբողջությունն է: Այս սահմանումը ամենատարածվածն է: Ըստ Դրաքերի\` կառավարումը գործընթաց է, որի արդյունքում անկազմակերպ խումբը վերածվում է կազմակերպվածի: Ըստ ռուսական դպրոցի ներկայացուցիչների\` կառավարումը գործընթաց է, որը ներազդելով համակարգի վրա այն պահում է որոշակի ռեժիմում կամ համակարգված փոփոխության է ենթարկում: Կառավարումը որպես երևույթ գոյություն ունի շատ վաղուց: Կառավարման պրակտիկան սկսվել է մարդկանց գոյության հետ միասին: Սակայն ընդունված է, որ կառավարման գիտությունը որպես ամբողջություն ձևավորվել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի ընթացքում: Որպես գիտություն, կառավարումը բովանդակում է այն օրինաչափությունները, կառավարվող օբյեկտի վրա ներգործության այն եղանակները, որոնք անհրաժեշտ են կառավարչական գործունեություն ծավալելու համար: Կառավարման երևույթը սկսել է դրսևորվել մարդկային հասարակության ձևավորման արշալույսին\` սկզբում շումերների, հետո նաև եգիպտացիների մոտ (մ.թ.ա. 5000 - 2000 թթ.): Այդ ժամանակ կառավարչական երևույթները դրսևորվում էին առևտրում: Երկրորդ փուլը ներառում է մ.թ.ա. 1790 - 1100 թթ.: Այդ ժամանակաընթացը կարևորվում է նրանով, որ ձևավորվել են պետական կառավարման որոշակի սկզբունքներ (Համմուրաբի): Երրորդ փուլը կապվում է Բաբելոնի մեկ այլ թագավորի անվան հետ և ձգվում է մինչև մ.թ. սկիզբը: Այս փուլում սկսել են ձևավորվել սեփականության հարաբերությունների կարգավորման և այլ սկզբունքներ: Չորրորդ փուլն ընդգրկում է առաջին մեկուկես հազարամյակը: Այստեղ արդեն կարևորվում են այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են արտադրության ծախսերը, դրանց հաշվառումը, լիազորությունների փոխանցումը: Այդ ժամանակ է գործել նաև Մաքիավելին: Հինգերորդ փուլն ընդգրկում է 17-18-րդ դարերը և նշանավորվում է մեքենայացմամբ (արդյունաբերական հեղաշրջում): Առաջին անգամ տեղի է ունեցել ձեռնարկատիրության և մենեջմենթի տարանջատում, որը կապվում է նաև կազմակերպությունների խոշորացման հետ (մինչ այդ սեփականատերերն էլ կառավարում էին): Այս հինգ փուլերի ընթացքում ամենից առաջ ձևավորվել է կառավարման համակարգը, զարգացել է կառավարման պրակտիկան և միաժամանակ ստեղծվել են կառավարման գիտության առանձին դրույթներ: Կարելի է ընդգծել, որ այդ ժամանակահատվածում ավելի շատ նկատվել է կառավարման պրակտիկայի զարգացում, բայց ամբողջության մեջ մինչ այդ չի եղել կառավարման գիտություն: Այն ձևավորվել է վեցերորդ փուլում, որն ընդգրկում է 19- րդ դարի վերջը և ամբողջ 20-րդ դարը: Հատկապես 20-րդ դարում են ձևավորվել կառավարման դպրոցները, հոսանքները: Հարկ է նշել, որ ոչ միայն կառավարման գիտությունը, այլև շատ գիտություններ ձևավորվել են փիլիսոփայության մեջ: 1.2 Կառավարչական մտքի էվոլյուցիան և կառավարման դպրոցները Թեև կառավարման տեսության առանձին դրույթներ սկսել են ձևավորվել մ.թ.ա. 50000 թ., բայց իբրև ամբողջական գիտություն կառավարման տեսությունը սկսել է ձևավորվել 19-րդ դարի վերջին և ամբողջ 20-րդ դարում: Եվ պատմականորեն առաջինը Թեյլորն էր, որ փորձ կատարեց ներկայացնել կառավարումը՝ որպես գիտություն: Ամենից առաջ Թեյլորը և նրա կողմնակիցները ստեղծել են աշխատանքի գիտական կազմակերպման ուսմունքը: Ըստ այդ տեսության՝ առաջարկվում էր ուսումնասիրել աշխատանքային գործողությունները երկու կարևոր նպատակով\` այդ գործողությունները դարձնել ռացիոնալ (հանել ավելորդ շարժումները) և նկարահանել աշխատանքային գործողությունները, որի հիմնա վրա սահմանել առաջադրանքներ աշխատողների համար և դրա վրա էլ կառուցել մոտիվացիայի ամբողջ մեխանիզմը: Երկրորդ մեծ ներդրումն այն էր, որ աշխատանքի վարձատրության հիմքում պետք է դնել աշխատանքային օրվա ուսումնասիրությունների արդյունքում սահմանված առաջադրանքների կատարում լրացուցիչ խրախուսել ավելի բարձր արտադրողականություն դրսևորող աշխատողներին: Այսպիսով, ձևավորվեցին աշխատանքի վարձատրության և պարգևատրության համակարգերը: Թեյլորը գտնում էր, որ չի կարելի աշխատողին վարձատրել աղքատության եզրին: Ըստ նրա\` պետք է աշխատողը վարձատրվի այն չափով, որ նա թանկ գնահատի իր աշխատատեղը և ձգտի աշխատել բարձր արդյունավետությամբ: Թեյլորյան դպրոցի մյուս կարևոր ներդրումն այն էր, որ պլանավորումն առանձնացվեց առօրյա սովորական գործողություններից: Թեյլորն ինքը այն կարծիքին էր, np կազմակերպությունը պետք է ունենա պլանավորման ծառայություն: Չորրորդ նվաճումը կադրերի ճիշտ ընտրությունը և տեղաբաշխումն է: Թեյլորը և նրա դպրոցն առավելապես քննարկել են օպերատիվ կառավարման խնդիրները, նրանք չեն դիտարկել կազմակերպությունը որպես ամբողջություն: Թեյլորյան η φηų 1 1895-1920 pp.: Գիտական կառավարման դպրոցը իր վաստակի հետ մեկտեղ, ուներ նաև լուրջ տեսական, աշխարհայացքային թերություններ, մասնավորապես\` այս դպրոցի ներկայացուցիչները թերագնահատում էին կազմակերպության արտաքին միջավայրի դերը, իսկ ներքին միջավայրի ա- ռումով ոչ միայն չէին օգտագործում, այլև ուղղակի վնասակար էին համարում միջանձնային հաղորդակցումը և այլն: Այս, տվյալ փուլում անխուսափելի, թերությունները հետագայում շտկվեցին մյուս դպրոցների կողմից: Հաջորդ դպրոցը դասական կամ վարչական դպրոցն է, որը գործել է 1920-1950 թթ.: Այս դպրոցի լիդերն Ա. Ֆայոլն է: Դպրոցը գործել է Եվրոպայում և դրա ավանդն արժեքավոր է հետևյալ երեք ուղղություններով. 1916թ. լույս տեսավ ֆայոլի հիմնական աշխատանքը, որի անվանումն է «Ընդհանուր և արդյունաբերական կառավարում», որտեղ Ֆայոլը սահմանեց ձեռնարկության հետևյալ գործառույթները կամ օպերացիաները\` տեխնիկական օպերացիա /արտադրություն, մշակում/,կոմերցիոն կամ առևտրային օպերացիա /առք, վաճառք, փոխանակում/, ֆինանսական օպերացիա միջոցների ներգրացվում և դրանց տնօրինում, ապահովագրական օպերացիա /անձանց և գույքի ապահովագրում/, հաշվապահական օպերացիա /հաշվապահություն, կալկուլացիա, հաշվառում, վիճակագրություն/, վարչարարական օպերացիա կանխատեսում, կազմակերպում, կարգադրում, կորդինացում կամ համաձայնեցում և վերահսկողություն/: Օպերացիաների վերջին խումբը կազմում է կառավարման բնագավառը: Կառավարումը նշանակում է 1) կանխատեսել, այսինքն հաշվի առնել ապագան և մշակել գործողությունների ծրագիր, 2) կազմակերպել, այսինքն կառուցել կազմակերպության նյութական և սոցիալական օրագնիզմը, 3) կարգադրել, ստիպել մարդկանց պատշաճ աշխատել, 4) համաձայնեցնել կամ կորդինացնել, բոլոր գործողությունները կամ ջանքերը միավորել և 5) վերահսկել, մտահոգված լինել, որպեսզի բոլոր գործողությունները կատարվեն կանոնների և տրված կարգադրություններին համապատասխան: Փաստորեն առաջին անգամ կառավարումը դիտարկվել է որպես մի ամբողջական գործընթաց և տրվել է կառավարման գործառույթների դասակարգումը\` կանխատեսում, կազմակերպում, կարգադրում, կոորդինացում և վերահսկողություն: Ըստ Ֆայոլի՝ կառավարել նշանակում է իրագործել նշված ֆունկցիաները: Առաջին անգամ դասակարգվեցին կառավարման սկզբունքները: Եթե գիտական կառավարման դպրոցի ներկայացուցիչները ընդամենը կարևորել են արտադրության կառավարումը, ապա դասական դպրոցի ներկայացուցիչները դիտարկել են կազմակերպությունների կառավարումը ամբողջության մեջ: Վարչական դպրոցի հիմնադրույթները դիմացան ժամանակի փորձությանը: Ֆայոլի և նրա համախոհների զարգացրած գաղափարները լրացրին, հարստացրին «գիտական» կառավարման դպրոցի հիմնադրույթները: Կառավարման հիմնարար ըմբռնումը, իրոք, վեր բարձրացավ արտադ- րամասի մակարդակից, իսկ կառավարման հիմնական գործառույթների դասդասումը, սկզբունքնե- րի և կանոնների մանրամասն ձևակերպումը նոր, ավելի բարձր կարգավիճակ հաղորդեցին բուն կառավարման գիտությանը։ Եվ եթե «գիտական» անվանումը իրավամբ տրվեց Թեյլորի հիմնադ- րած դպրոցին, ապա նույնքան հիմնավորված էր «վարչական» դպրոցի մյուս բնութագրումը\` «դա- սական»։ Իսկ, լայն իմաստով\` երկուսն էլ և՛ գիտական են, և´ դասական, քանի որ այդ դպրոցների ներկայացուցիչների ջանքերով վերջնական ճանաչում գտավ կառավարման գիտությունը, ամփոփ տեսք ստացան մի շարք տեսություններ և սկզբունքներ: Այս դպրոցին հարող տեսաբան է նաև Մաքս Վեբերը, որը մշակել է «Ռացիոնալ բյուրոկրատիայի» տեսությունը: Հաջորդ դպրոցը Մարդկային հարաբերությունների և վարքագծային գիտությունների դպրոցն է: Այս դպրոցը սկզբնավորվել է 20-րդ դարի 30-ական թթ. և գոյատևել մինչև 50- ականները, իսկ վարքաբանական ուղղությունն այսօր էլ շարունակում է զարգանալ: Մարդկային հարաբերությունների դպրոցն ուսումնասիրել է, թե որքանով է կարևոր մարդկային հարաբերությունների դերը կառավարման գործընթացում և մարդկային զարգացման հարաբերությունների մեջ: Նրանք հանգեցին մի շատ կարևոր գիտական նորույթի, որ կազմակերպություններում կազմավորվում են հատկապես ոչ ձևական խմբեր, յուրաքանչյուր խմբում մշակվում են վարքի նորմաներ, և շատ հաճախ խմբային նորմաները շատ ավելի մեծ ներգործություն կարող են ունենալ մարդկանց գործունեության վրա, քան հրամանները, կարգադրությունները և այլ վարչական մեթոդներ: Ավելին, նրանք քննադատեցին Թեյլորին այն բանի համար, որ նա և նրա կողմնակիցները կարևորել են միայն կենսաբանական պահանջմունքները: Եթե արժեքավորենք մարդկային հարաբերությունների դպրոցի տեսական վաստակը, որպես կառավարման տեսության դասական դպրոցներից մեկի, կարելի է առանձնացնել հետևյալ դրույթ- ները մարդու աշխատանքային վարքը հնարավոր չէ ո՛չ լիովին ըմբռնել, ո՛չ էլ լիարժեքորեն կա- ռավարել, եթե սահմանափակվենք «տնտեսական մարդու» հայեցակարգով, մարդը նախևառաջ սոցիալական էակ է և կողմնորոշված է խմբային վարքագծի չափան մուշներին, - աշխատանքային խումբը ոչ թե մեկուսացված անհատապաշտների խառնակույտ է, այլ բարդ սոցիալական միկրոաշխարհ, \- խմբային գործոնները կարող են ավելի վճռորոշ լինել\` որպես անձի վարքի կարգավորիչ, քան տնտեսական գործոնները: Այս դպրոցի ջանքերով էր, որ հոգեբանությունն ու սոցիոլոգիան մտան արտադրական կյանք, լծվեցին կազմակերպությունների կառավարման բազմատեսակ խնդիրների լուծմանը: Հիմք դրվեց սոցիալ-հոգեբանական մի շարք երևույթների ուսումնասիրության\` փոքր խմբերի, առաջնորդման, համախմբվածության, միջանձնային հարմարման /ադապտացիա/ և այլն: Կառավարման տեսութ յունը հարստացավ մարդու սոցիալական վարքի մեխանիզմների և մոտիվացիայի մասին նոր գի- տելիքներով, որոնք հետագայում նպաստավոր եղան բուն մոտիվացիայի սկզբունքային նոր տե- սությունների համար (Դուգլաս Մակ-Գրեգոր, Աբրահամ Մասլոու, Ֆրեդերիկ Հերցբերգ և այլք): Միևնույն ժամանակ, «մարդկային հարաբերությունների» դպրոցի ներկայացուցիչները հա- սան ծայրահեղության, քանի որ սկսեցին թերագնահատել տնտեսական գործոնների դերը: Նրանք փորձում էին կազմակերպության ներսում առկա բոլոր հարաբերությունները հանգեցնել մարդ- կանց միջև անձնական, հուզական հարաբերություններին և վերջիններիս կարգավորման միջոցով կարգավորել նաև սոցիալ-տնտեսական խնդիրները, ձևավորել փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ: Այնուամենայնիվ, եթե վարչական դպրոցը իսկապես ընդհանրացրեց, զարգացրեց գի- տական կառավարման դպրոցի հիմնադրույթները, մնալով, այնուհանդերձ, միևնույն հունի մեջ, ա- պա մարդկային հարաբերությունների դպրոցը նաև լրացրեց նախորդ երկուսին, գտավ իր ուրույն հայեցակարգը: Չորրորդ դպրոցը քանակական մոտեցումների կամ կառավարման գիտության դպրոցն է: Այն ստեղծվել է 50-ականների սկզբին և գործում է առ այսօր: Այս դպրոցն առաջին հերթին մշակել է տնտեսական, սոցիալական երևույթների քանակական արտահայտման մեթոդներ, մոդելներ: Դրան նպաստել է նաև կառավարման պրակտիկայում ժամանակակից հաշվողական տեխնիկայի կիրառումը: Հետագայում քանակական մոտեցման շրջանակներում ձևավորվեց նոր ինքնուրույն գիտական առարկա\` կառավարչական որոշումների տեսությունը: Ներկայումս կառավարչական որոշումների տեսության բնագավառում հետազոտությունները ուղղված են որոշումների պատրաստման գործընթացների մաթեմատիկական մոդելների մշակմանը, օպտիմալ որոշումների ալգորիթմերի մշակմանը վիճակագրական որոշումների տեսության և խաղերի տեսության օգտագործմամբ, տնտեսական երևույթների մաթեմատիկական մոդելների, այդ թվում վերարտադրության մոդելի, ծախսերի և արտադրանքի թողարկման հաշվեկշռի մոդելի գիտատեխնիկական և տնտեսական զարգացման, կանխատեսման մոդելի մշակմանը: Էականն այն է, որ որ կառավարչական մտքի այս ուղղությունը փաստորեն ձևավորվեց թեյլորիզմի վերածննդի ալիքով, ժառանգեց «գիտական» կառավարման հիմնադրույթները\` ամրա- պնդելով դրանք ժամանակակից մի քանի գիտաճյուղերի, հատկապես\` մաթեմատիկայի և վիճա- կագրության, քանակական վերլուծության միջոցների հարուստ զինանոցով: «Միակ լավագույն b- ղանակը», որին թեյլորականները ձգտում էին փորձնական ճանապարհով, ըստ էության, չփոխեց իր որակական բնույթը, սակայն քանակական մեթոդները վիթխարի առավելություններ ապահովե- ցին ժամանակակից մենեջերներին: Քանակական մոտեցումը ընդլայնում է նաև կառավարչական մտքի հորիզոնները, հնարավո- րություն է ընձեռում ավելի խորն ըմբռնել կառավարման օբյեկտի էությունը, ներքին կառուցվածքը, ամեն մի օղակի առանձնահատկությունները, քանի որ ենթադրությունների ու կռահումների փո- խարեն ամեն մի իմացություն, գաղափար, առաջարկություն ճշգրտվում է տարբեր մոդելներով, բազում փոփոխականներով, բազմատեսակ փորձարկումներով: Ամբողջ կառավարման համակար- գը դառնում է ավելի չափելի, քանակապես արտահայտելի, համեմատելի, բարելավվում ու առավել արդյունավետ են դառնում կառավարման բոլոր գործառույթները: 1.3. Կառավարման օբյեկտը և սուբյեկտը, կառավարման մակարդակները Կազմակերպությունը մարդկանց խումբ է, որոնք համագործակցում են և որոնց գործունեությունը կորդինացվում է որոշակի ընդհանուր նպատակի կամ նպատակների հասնելու համար: Կազմակերպությունը ավելի լայն հասկացություն է, քան ձեռնարկությունը, քանի որ ձեռնարկությունը զբաղվում է որոշակի արտադրատնտեսական գործունեությամբ: Կազմակերպությունը լայն առումով բնութագրվում է 3 հիմնական հատկանիշներով\` մարդկանց համախումբ, ընդհանուր նպատակ, կառավարման համակարգ, որն իրականացնում է աշխատանքի բաժանում և կորդինացում: Կազմակերպությունները կառավարման օբյեկտներն են: Որպես կանոն, կառավարումն առնչվում t կազմակերպությունների հետ, այսինքն՝ կառավարվում են կազմակերպությունները: Առհասարակ, կառավարման օբյեկտը բնության և մարդու, ինչպես նաև մարդկանց միջև առաջացող փոխհարաբերություններն են, որոնք ուղղված են նյութական բարիքների ստեղծմանն ու օգտագործմանը: Մարդկանց միջև, մարդկանց և բնության միջև առաջացող փոխհարաբերությունները տեղի են ունենում կազմակերպություն- ներում կամ դրանց միջոցով, հետևաբար, կառավարման օբյեկտը կազմակերպությունն է: Կառավարման տեսության մեջ կազմակերպությունը բնորոշվում է որպես մարդկանց խումբ, որտեղ մարդիկ համագործակցում են նպատակների իրականացման համար: Բոլոր կազմակերպությունները բաժանվում են երկու խմբի\` ձևական և ոչ ձևական: Ձևական կազմակերպությունները ստեղծվում են որոշակի կառավարչական որոշման կամ օրենսդրական ակտի հիման վրա: Ոչ ձևական կազմակերպությունները ևս մարդկանց խումբ են և ստեղծվում են որոշակի նպատակների իրականացման համար, բայց դրանք տարբերվում են ձևականներից շատ էական հատկանիշներով: Ոչ ձևականները ստեղծվում են տարերայնորեն, ինքնաբերաբար և, որպես կանոն, ձևական կազմակերպությունների կազմում և սովորաբար ունեն ժամանակավոր բնույթ: Յուրաքանչյուր կազմակերպության բնորոշ են որոշակի առանձնահատկություններ. 1. Ամենից առաջ բոլոր կազմակերպություններում տեղի է ունենում աշխատանքի հորիզոնական բաժանում, ինչի արդյունքում ստեղծվում են որոշակի գործառնական գոտիներ, և ուղղահայաց բաժանում, որի արդյունքում էլ ստեղծվում են կառավարման մակարդակները: 2. Բոլոր կազմակերպությունները տնօրինում են որոշակի ռեսուրսներ, որոնց շնորհիվ էլ ստեղծվում են որոշակի նյութական բարիքներ և ծառայություններ: 3\. Յուրաքանչյուր կազմակերպություն ունի ներքին միջավայր, որն ունի որոշակի ենթահամակարգեր\` նպատակներ, խնդիրներ, կառուցվածք, տեխնոլոգիա և մարդիկ: Կազմակերպությունները գործում են արտաքին միջավայրում և ստպիպված են հարմարվելու դրան: Կազմակերպությունները ստանում են ռեսուրսներ արտաքին միջավայրից և բացի այդ, որպես կանոն, կազմակերպությունների թողարկած արտադրանքը և ծառայությունները նույն- պես արտաքին միջավայրի համար են: Այս ամենով հանդերձ կազմակերպությունները պետք է հարմարվեն արտաքին միջավայրին: 4. Կազմակերպությունները գործում են արտաքին միջավայրում, որի բաղադրիչներից է նաև օրենսդրական դաշտը, որը ստեղծվում է օրենսդիր մարմինների կողմից, և յուրաքանչյուր կազմակերպություն պետք է գործի արդեն իսկ ստեղծված օրենսդրական դաշտում: Այս չորս հատկանիշները բնութագրական են բոլոր կազմակերպությունների համար: Յուրաքանչյուր կազմակերպությունում կառավարման համար ստեղծվում են համապատասխան մարմիններ և ըստ այդմ տարբերվում են կառավարման տաբեր մակարդակներ: Կառավարման տեսության մեջ կառավարման մակարդակները դասակարգվում են երեք խմբի\` հիմք ընդունելով այն հիմնական ֆունկցիաների բնույթը, որ իրականացնում են կառավարող մարմինները: Այդ մակարդակներն են\` բարձր կամ ինստիտուցիոնալ, միջին կամ կառավարչական, ստորին կամ տեխնիկական: Որպես կանոն ստորին օղակի ղեկավարները նրանք են, որոնք անմիջականորեն աշխատում են ապրանքներ և ծառայություններ թողարկողների հետ, նրանց ապահովում են հումքով, նյութերով և հետևում, որ կատարվեն սահմանված առաջադրանքները: Արտադրական կազմակերպություններում դրանք արտադրամասի պետերն ու վարպետներն են (օպերատիվ ղեկավարներ): ԲՈՒՀ-ում ստորին օղակի ղեկավարներն են ամբիոնի վարիչները, հիվանդանոցներում՝ բաժնի վարիչները: Միջին օղակի ղեկավարները նրանք են, ովքեր իրագործում են առնվազն երկու կարևոր ֆունկցիա՝ կոորդիանցնում են ստորին օղակի ղեկավարների աշխատանքը, ապահովում են կապը ստորին և բարձր օղակի ղեկավարների միջև, նախապատրաստում բարձրերում ընդունվելիք որոշումները, դրանց փոխանցումը ստորիններին և ապահովում դրանց կատարումը: Ի դեպ\` միջին օղակի ղեկավարները հաճախ բաժանվում են 2 խմբի, այսինքն միջին օղակի ղեկավարները կարող են ներկայացվել առանձին 2 մակարդակներով՝ միջին օղակի բարձր մակարդակի ղեկավարներ (արտադրությունների և վարչությունների պետեր) միջին օղակի ստորին մակարդակի ղեկավարներ (բաժինների վարիչներ արտադրամասերի պետեր): և Բարձր օղակի ղեկավարները կատարում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են կազմակերպության ռազմավարության որոշումը, կառավարման կազմակերպական կառուցվածքի սահմանումը, մոտիվացիոն համակարգի մշակումը և այլն, այսինքն ֆունկցիաներ, որոնք կազմակերպության համար ունեն ճակատագրական նշանակություն: Այսպիսով, անկախ կազմակերպությունների կառավարման մակարդակների իրական թվից, ընդունված է կառավարման մակարդակները դասակարգել 3 խմբի\` հիմքում դնելով կառավարման առանձին մարմինների կողմից իրագործվող ֆունկցիաների բնույթը: Եթե ծանոթանանք որևէ կազմակերպության կառավարման իրական մակարդակներին, ապա ակնհայտ է, որ մակարդակների թիվը գերազանցում է երեքը, օրինակ\` ցանկացած բաժնետիրական ընկերության կառավարման մակարդակների թիվը մեծ է երեքից: Բաժնետիրական ընկերության առաջին հինգ մակարդակները կոչված են մշակելու ռազմավարությունը, սահմանելու կազմակերպական կառուցվածքը և այլն: Կառավարման յուրաքանչյուր մակարդակ կարող է ունենալ ենթամակարդակներ, որոնք նույնպես իրականացնում են գործառույթներ: Դրանք իրենց բնույթով նույնական են, օրինակ\` ունեն ինստիտուցիոնալ բնույթ: Սովորաբար ստորին մակարդակը ենթամակարդակներ չի ունենում: Մակարդակները, որոնք ներկայացվեցին, կառավարման սուբյեկտներն են, այսինքն մարմինները, որոնք օբյեկտի վրա իրականացնում են կառավարչական ներգործություն: Կառավարման օբյեկտը կազմակերպությունն է, այսինքն համակարգը, որի վրա սուբյեկտները ներգործում են: Լայն առումով կառավարման օբյեկտը կազմակերպությունների ներսում մարդկանց փոխհարաբերություններն են, նաև մարդու և բնության փոխհարաբերությունները: 1.4. Կառավարման սկզբունքները և մեթոդները Կառավարման մեթոդաբանական հիմքը մարդկությանը հայտնի այն գաղափարները, տնտեսական օրենքներն ու օրինաչափություններն են, առանց որոնց հնարավոր չէ կառավարել: Կառավարման մեթոդաբանությունը կառուցվում է այդ հիմքի վրա, բայց այն ունի յուրահատուկ կառուցվածք և բովանդակություն: Դա այն մեթոդների և սկզբունքների ամբողջությունն է, որոնցով ներգործում են կառավարվող օբյեկտի վրա, ինչպես նաև կառավարման կատեգորիաները: Կառավարման կատեգորիաները գործնականում կառավարման տեսությունը կազմող հասկացություններն են, որոնք արտացոլում են կառավարման տեսության հիմնական մտածելակերպը, օրինակ\` կազմակերպություն, կառավարման օբյեկտ, կառավարման սուբյեկտ, կառավարման ֆունկցիաներ և այլն: Կառավարման մեթոդները, որպես կանոն, հանդիսանում են կազմակերպության նպատակներն իրագործելու համար կառավարման օբյեկտի վրա ներգործելու եղանակների ամբողջություն: Բնականաբար, ներգործողը կառավարման սուբյեկտն է: Առանց այդ ներգործության հնարավոր չի լինի ուղղորդել կառավարման օբյեկտների գործունեությունը: Սովորաբար գործադրվում են կառավարման օբյեկտի վրա ներգործության հետևյալ եղանակները՝ 1\. ուղղակի վարչական ներգործություն, 2\. խթանող ներգործություն, 3\. սոցիալական և հոգեբանական ներգործություն: Այսպիսով, կառավարման մեթոդները, ներգործության եղանակները կարող են լինել ուղղակի և անուղղակի: Իսկ ըստ ներգործության բնույթի\` տարբերում են կառավարման երեք խումբ մեթոդներ\` 1\. վարչակազմակերպական, 2\. տնտեսական, 3\. սոցիալ-հոգեբանական: Կառավարման մեթոդները որոշակիորեն պայմանավորվում են տվյալ հասարակությունում ընդունված կառավարման պարադիգմայով, ընդունված հայեցակարգով և գաղափարական ուղղվածությամբ: Ընդհանուր առմամբ\` քաղաքակրթության պատմությանը հայտնի են 2 միմյանցից հստակորեն տարբերվող կառավարման մեթոդաբանություն: Մեկը վարչահրամայական համակարգն է, իսկ մյուսը՝ ազատ շուկայական կառավարման համակարգը: Կառավարման այս երկու համակարգերում էլ գործադրվում են նույն երեք մեթոդները, սակայն խիստ տարբեր է դրանց նշանակությունը և դերը: Վարչահրամայականի պայմաններում կիրառվում են թե՛ տնտեսական, թե՛ սոցիալ-հոգեբանական մեթոդներ, սակայն առավել գերակշռում են վարչակազմակերպական ներգործության եղանակները: Այսինքն՝ այս համակարգում տնտեսության զարգացմանը ընթացք էր տրվում կենտրոնացված կարգով մշակված պլանով, որն օրենքի ուժ ուներ: Բացի այդ՝ կառավարման կազմակերպական կառուցվածքները, աշխատավարձի դրույքաչափերը, նույնիսկ աշխատանքի շատ նորմաներ և ռեսուրսների ծախսման նորմաները սահմանվում էին կենտրոնացված կարգով: Ազատ շուկայական համակարգի պայմաններում ևս կիրառվում են 3 խումբ մեթոդներ, սակայն այն տարբերությամբ, որ գերակշռում են տնտեսական ներգործության լծակները և անհամեմատ ավելի փոքր է վարչական եղանակների նշանակությունը: Այսպիսով, տնտեսական, քաղաքական բոլոր համակարգերի պայմաններում էլ պարտադիր է այդ երեք խումբ մեթոդների կիրառումը, սակայն պետք է հիշել, որ տարբեր է այդ մեթոդների նշանակությունը, դերը այս կամ այն համակարգում: Կառավարման սկզբունքները մեթոդաբանության բաղադրիչն են: Դրանք ձևավորվել են կառավարման երկարամյա պրակտիկայի ընթացքում և արտահայտում են կառավարչական գործունեության ընթացքում կառավարող մարմինների, կառավարիչների վարքի կանոնները, աքսիոմատիկ բնույթի այն դրույթները, որոնք պետք է հաշվի առնել կառավարչական գործունեության ընթացքում: Ինչպես ցույց է տալիս փորձը, շեղումները կառավարման սկզբունքներից տանում են անարդյունավետության, կոնֆլիկտների սթրեսների: Կառավարման սկզբունքները ամբողջական ձևով առաջին անգամ տվել է կառավարման հայտնի տեսաբան Անրի Ֆայոլը: Նա առանձնացրել է 14 սկզբունք: Ֆայոլի կարևորդագույն ձեռքբերումներից է կառավարման 14 սկզբունքների առաջադրումը\` 1\. աշխատանքի բաժանում մասնագիտացումը բնական երևույթ է և աշխատանքի բաժանման նպատակն է միևնույն ջանքերի ծախսման պայմաններում կատարել ավելի մեծ ծավալի և բարձր որակի աշխատանք: 2\. լիազորություններ պատասխանատվություն որտեղ պատվիրակվում են լիազորոթյուններ, այնտեղ պետք է առաջանա պատասխանատվության ստանձնում: 3\. կարգապահություն -- կազմակերպության և դրա աշխատակիցների միջև ձեռք բերված համաձայնությունների նկատմամբ հարգալից վերաբերմունք, ինչպես նաև պատժամիջոցների արդարացի օգտագործում: 4\. մենիշխանություն - աշխատողը պետք է հրամաններ ստանա միայն մեկ անմիջական ղեկավարից: 5. ուղղվածության միասնություն միասնական նպատակի շրջանակներում գործող յուրաքանչյուր խումբ պետք է միավորված լինի միասնական պլանով և ունենա մեկ ղեկավար: 6\. անձնական շահերի ենթարկում ընդհանուր շահերին -- տարբեր աշխատողներ կարող են ունենալ տարբեր կարծիքներ միևնույն խնդրի շուրջ, բայց երբ ընդունվում է վերջնական որոշում, այն պետք է միասնական լինի բոլորի համար: 7\. անձնակազմի վարձատրություն - աշխատողների նվիրվածությունը ապահովելու համար նրանց պետք է տրամադրել արդարացի աշխատավարձ: 8\. կենտրոնացում -- կենտրոնացումը բնական երևույթ է, սակայն դրա աստիճանը կախված է կոնկրետ իրավիճակից, ուստի կենտրոնացման և ապակենտրոնացման միջև ճիշտ համամասնության սահմանումը կապահովի լավագույն հնարավոր արդյունք: 9\. աստիճանակարգում /սկալյար շղթա/ - սխալ է հրաժարվել հիերարխիկ համակարգից առանց կոնկրետ անհրաժեշտության, սակայն այդ հիերարխաին չպետք է վնաս հասցնի բիզնեսի շահերին: 10\. կարգ ու կանոն - ամեն ինչ պետք է ունենա իր տեղը և գտնվի իր տեղում: 11. արդարություն սա բարիության և արդարության զուգակցումն է, արդարացի վերաբերմունքը աշխատողների նկատմամբ: 12\. անձնակազմի համար աշխատատեղի կայունություն -- կադրերի բարձր հոսունությունը նվազեցնում է կազմակերպության արդյունավետություն: Միջակ ղեկավարը, որը լոյալ է կազմակերպությանը, ավելի նախընտրելի է, քան տաղանդավոր ղեկավարը, ով հաճախ է փոխում աշխատատեղը: 13\. նախաձեռնություն -- պլանի մշակում և դրա հաջող իրականացման ապահովում, որն էլ տալիս է կազմակերպությանը ուժ և եռանդ: 14\. կորպորատիվ ոգի ուժը միասնության մեջ է, իսկ միասնությունը անձնակազմի ներդաշնակության արդյունք:

Use Quizgecko on...
Browser
Browser