§ 2. ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ PDF
Document Details
Uploaded by Deleted User
Tags
Summary
This document discusses the establishment of feudalism in Armenia. It outlines the transition from a previous societal structure to a feudal one and details the key elements of feudal relations in the country. The summary includes the development of the social hierarchy, land ownership, and the role of the state.
Full Transcript
# § 2. ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ## Ավատատիրական հարաբերությունների ձևավորումը - Հայաստանը հին հասարակությունից անցում կատարեց ավատատիրական հասարակության: - Անունն առաջացել է «ավատ» բառից, որի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է: - Հայաստանում հասարակական հարաբերութ...
# § 2. ԱՎԱՏԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ## Ավատատիրական հարաբերությունների ձևավորումը - Հայաստանը հին հասարակությունից անցում կատարեց ավատատիրական հասարակության: - Անունն առաջացել է «ավատ» բառից, որի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է: - Հայաստանում հասարակական հարաբերությունները հնուց զարգանում էին համապետական՝ թագավորական հողատիրության պայմաններում: - Գյուղական համայնքները հիմնական արտադրող տնտեսություններն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին: - Արտաշես I-ը հողային բարեփոխությամբ ցանկացել էր սահմանազատել մասնավոր և համայնքային հողատիրությունը: - Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների՝ գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը մասնավոր սեփականատիրական կալվածքների՝ ավատների: - Հին Արևելքի հելլենիստական այն երկրներում և երկրամասերում (Եգիպտոս, Ասորիք, Փոքր Ասիա), որոնք հիմնականում վերածվել էին հռոմեական նահանգների, անցումը ավատատիրական հարաբերություններին զգալիորեն դանդաղ էր ընթանում: - Հայաստանում ավատատիրական հարաբերությունների հաստատումը տեղի էր ունենում հասարակության բնականոն զարգացման ճանապարհով: - Դրանով էլ պայմանավորված էին նոր հասարակական հարաբերությունների առանձնահատկությունները Հայաստանում: ## Հայաստանում ավատատիրությունը - Հայաստանում ավատատիրությունը սերում էր նահապետական արմատներ ունեցող նախարարական համակարգից, որը հնուց եկող թագավորական իշխանության հետ ամբողջություն էր կազմում: - Այդ բնականոն ընթացքը խախտեց օտար տերությունների նվաճողական քաղաքականությունը, ինչը հանգեցրեց հայ Արշակունիների հարստության անկմանը 428 թ.: ## Հայկական պետականությունը - Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում: - Այն իր դրսևորումներն ունեցավ Մեծ Հայքի Հայոց Արևելից կողմերում՝ Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության և Սասունի, Արցախի, Սյունիքի իշխանությունների, Կիլիկիայում՝ Ռուբինյանների, Հեթումյանների, Լուսինյանների պետությունների ձևով և այլն: ## Ավատատիրական հողատիրության ձևերը - Միջնադարում հողատիրության ձևերը բազմազան էին: - Առավել մեծ տեսակարար կշիռ ունեին պետական՝ թագավորական, և ավատական խոշոր հողային տիրույթները: - Մեծ Հայքի գերագույն տերը հայոց թագավորն էր: - Ավատատիրության խորացմամբ թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, ծառայող ազնվականության հողատարածքներն աճում էին: - Հողի խոշոր սեփականատեր էին դառնում նախարարական ընտանիքները: - Տրդատ III Մեծը հողեր շնորհեց նաև եկեղեցուն: - Դրանով եկեղեցին նույնպես դարձավ հողի սեփականատեր: - Եկեղեցուն վճարվում էր բերքի մեկ տասներորդ մասը, որը կոչվում էր տասանորդ։ ## Հայաստանում մասնավոր հողերը - Հայաստանում հորից որդուն ժառանգաբար անցնող խոշոր մասնավոր հողերը կոչվում էին հայրենական կամ հայրենիք: - Թագավորները հաճախակի հողային շնորհումներ էին կատարում: - Պայմանական հողատիրության այս կարգի կալվածքները կոչվում էին պարգևականք: - Թագավորը տարբեր ծառայությունների համար ցմահ կամ ժառանգաբար այդ կարգի շնորհումներ էր կատարում երկրի ավագանու ներկայացուցիչներին: - Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու: - Իսկ եթե ստացողը դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները: - Հողատիրության մի ուրույն ձև էր գանձագին կոչվածը: - Գանձագին հողերը մասնավոր էին՝ ենթակա առուվաճառքի: - Գնման շնորհիվ իշխաններն ու եկեղեցին ավելացնում էին իրենց կալվածքները: - Ժառանգական նախարարական խոշոր հողատիրության աճի հետևանքով թագավորական հողատիրությունը կրճատվում և աստիճանաբար ամփոփվում էր հայոց թագավորին պատկանող՝ Միջնաշխարհում գտնվող տարածքի սահմաններում: - Արքունի հողային տիրույթների կենտրոնը Ոստան Հայոց գավառն էր՝ Արտաշատ մայրաքաղաքով: - Հնուց այն Հայոց աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնն էր: - Այրարատում՝ արքունի տիրույթներում, ապրում էին թագավորը, թագուհին ու թագաժառանգը: ## Ավատատիրական աստիճանակարգը - Հայաստանում ավատատիրական աստիճանակարգի գլուխ կանգնած էր թագավորը: - Դրա հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ բդեշխներն ու գործակալները: - Բդեշխները գլխավորում էին բդեշխությունները, որոնք գտնվում էին Մեծ Հայքի սահմանային գոտում: - Նրանք կողմնապահ, սահմանապահ զորավարությունների կուսակալներն էին, որոնք հսկում և պաշտպանում էին երկիրը արտաքին հարձակումներից: - Մեծ Հայքի թագավորության ժամանակաշրջանում գոյություն են ունեցել չորս բդեշխություններ՝ Աղձնիքի, Կորդուքի, Նոր Շիրականի և Գուգարքի: - Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական հետևյալ սկզբունքը՝ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ»։ ## Հայ հասարակությունը - Հայ հասարակությունը կազմված էր բարձր՝ ազատների, և ստորին՝ անազատների դասերից: ## Ազատների դասը: - Ազատների դասը կազմում էին ազնվականությունը՝ նախարարները՝ աշխարհակալ և աշխարհատեր, գավառակալ և գավառատեր իշխանները, և հոգևորականությունը: - Ազատների դասի աշխարհիկ ներկայացուցիչները զինվորական ծառայություն էին կատարում հեծելազորում: - Ժամանակի ընթացքում Արշակունյաց շառավիղներից ձևավորվեց ոստանիկներ կոչվող առանձին ազնվական խավը: ## Անազատների դասը: - Անազատների դասին էին պատկանում քաղաքացիները՝ համեմատաբար արտոնյալ վիճակում գտնվող առևտրականներն ու արհեստավորները, շինականները, ինչպես նաև քաղաքային ու գյուղական ռամիկները: - Նրանք կարող էին համալրել միայն հետևակային զորքը: ## Պետական կառավարման համակարգը - Պետությունը, ինչպես հնում, կառավարում էր արքան՝ իր արքունիքով: - Պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, արտաքին գործերը վարելու (դեսպանություններ ուղարկելու և ընդունելու, այլ երկրների հետ բանակցելու) գերագույն իրավունքը պատկանում էր թագավորին: ## Երկրի կառավարման և պաշտպանության գործում: - Երկրի կառավարման և պաշտպանության գործում կարևոր նշանակություն ունեին պետական վարչությունները՝ գործակալությունները: - Յուրաքանչյուր գործակալություն տնօրինում էր երկրի կառավարման որոշակի ոլորտ: ### Գործակալությունների պարտականությունները - **Հազարապետություն** գործակալությունը երկրի տնտեսական–հարկային վարչությունն էր՝ միավորելով նաև հանրային աշխատանքների (քաղաքների ամրությունների, ճանապարհների և կամուրջների կառուցում, ջրանցքների անցկացում, անտառատնկումներ և այլն) կամ պետական պարհակների տնօրինությունը: - **Սպարապետության** գործակալությունը գլխավորում էր Մեծ Հայքի զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ հայոց սպարապետը: - Թագավորական կամ ոստանիկ այրուձին մշտապես նրա տրամադրության տակ էր, իսկ պատերազմի ժամանակ նրան էին ենթարկվում նախարարների զինված ուժերն ու աշխարհազորը: - **Մարդպետության** գործակալությունը իրականացնում էր արքունի կալվածքների ու գանձարանի հսկողությունը և Արշակունյաց շառավիղների դաստիարակությունը: - **Սաղխազության** վարչությունը գլխավորում էր մաղխազը՝ արքունիքի և թագավորական պահակազորի հրամանատարը: - **Մեծ դատավորը** հնում հայոց քրմապետն էր, IV դարից՝ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդը՝ հայոց կաթողիկոսը: - **Ասպետության** գործակալությունը ղեկավարում էր թագադիր ասպետը, որը պատասխանատու էր նաև պալատական արարողությունների և օտար երկրների դեսպանների ընդունելության համար: - Գործակալությունների ղեկավարման իրավունքը դարձել էր խոշոր նախարարական տների արտոնությունը: - **Հազարապետություն** ՝ Գնունիների, այնուհետև ՝ Ամատունիների, - **Սպարապետություն** ՝ Մամիկոնյանների, - **Ասպետություն** ՝ Բագրատունիների, - **Մարդպետություն**՝ Մարդպետունիների, - **Մաղխազություն** ՝ Խորխոռունիների: - Պետական կարևոր փաստաթղթեր էին **Գահնամակը** և **Զորանամակը**, որոնք սահմանում էին հայ նախարարների կարգը ըստ զբաղեցրած պաշտոնական դիրքի, հզորության ու զորաքանակի: - **Գահնամակով** սահմանվում էր յուրաքանչյուր նախարարի տեղը արքունիքում: - Ավելի ազդեցիկ նախարարները՝ սահմնակալ նահանգների տերերը՝ բդեշխները, նստում էին անմիջապես թագավորի կողքին ՝ հատուկ բարձերի վրա: - Հայ իշխանը՝ նախարարը, իր տոհմական իրավունքի սկզբունքով կոչվել է նաև տանուտեր: - Նվարսակի պայմանագրի կնքումից հետո Արևելյան Հայաստանում, հատկապես Մամիկոնյան նախարարական տան իշխանության լիազորությունների ընդարձակմամբ, տանուտեր (կամ տանուտերական/(տանուտիրական) եզրը սկսեց ավելի լայն իմաստով կիրառվել և այդպես շարունակվեց նաև հաջորդ դարում: - Երկրի համար առավել կարևոր հարցերը քննարկվում էին **աշխարհաժողովում** ՝ համաժողովրդական ժողովում: - Աշխարհաժողովի պարտականությունները IV դ. երկրորդ կեսից աստիճանաբար անցնում են **եկեղեցական ժողովին** ՝ հայոց կաթողիկոսի գլխավորությամբ: ## Բանակը - Ռազմական արվեստի հազարամյակների փորձ ունեցող հայոց կանոնավոր բանակի թվակազմը 100–120 հազար էր ՝ հեծելազոր և հետևակ: - Հայոց թագավորը և նախարարները որոշակի թվով մշտական հեծելազոր էին պահում: - Այդ հեծելազորային ուժերը միավորվելով կազմում էին հայոց **այրուձին**: - Հայոց ամ