ԱՄԱՆՈՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ PDF

Summary

This document details a play script for a school in Armenia. The play is titled "ԱՄԱՆՈՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ" (New Year's Dreams), and focuses on the themes of forgiveness, the magic of Christmas, and the importance of fulfilling dreams.

Full Transcript

*[ԱՄԱՆՈՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ]* *[Ներս են գալիս-CASCADA \_LAST CHRISTMAS]* ԱՐՄԵՆԱԿ-Բարի օր, սիրելի մանկավարժներ, ծնողներ և հյուրեր: Ուրախ ենք ձեզ հյուրընկալել աշխարհի ամենաբարի, ամենաերզկոտ 4-րդ դասարանում: ԵՍԹԵՐ-այո, ուրախ ենք ձեզ տեսնել մեր գունավոր, տաք ու առանձնահատուկ դահլիճում, որտեղ յուրաքանչյուրը իր...

*[ԱՄԱՆՈՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ]* *[Ներս են գալիս-CASCADA \_LAST CHRISTMAS]* ԱՐՄԵՆԱԿ-Բարի օր, սիրելի մանկավարժներ, ծնողներ և հյուրեր: Ուրախ ենք ձեզ հյուրընկալել աշխարհի ամենաբարի, ամենաերզկոտ 4-րդ դասարանում: ԵՍԹԵՐ-այո, ուրախ ենք ձեզ տեսնել մեր գունավոր, տաք ու առանձնահատուկ դահլիճում, որտեղ յուրաքանչյուրը իր սրտում մի երազ ունի պահած և հավատացած է որ ամանորյա զանգի ղողանջների ներքո այն կդառնա իրականություն: ՀԱԲԵԹ-հրաժեշտի ու հանդիպման Երանելի մի ակնթարթ... Զրընգ զրընգ, ծոր է տալիս Ժամացույցի զանգը հպարտ: ԹԱԳՈՒՀԻ- Իր օրհնությունն ու իր բարին Հարազատի հոժարությամբ Հեռանում է հոգնած տարին: ԻՍՐԱՅԵԼ- Մանուկ տարին իր սպիտակ Խանձարարուրից աչքը բանում, Ուրախություն, ուրախություն, Ուրախություն է խոստանում: ՄԱՐԻԱՄ- ուրախանանք նոր տարու հետ,- Նոր տարու հետ նորանալով, Հին հոգսի հետ մեր քունքերի Ճերմակն անգամ մոռանալով: ԿԱՐՈ- խաղաղություն մաղթենք հողին, Մաղթենք\`ամեն սար ու ձորում Բողբոջներին բացվելու բախտ Եվ ծիլերին հասկավորում: ԱՆԱՀԻՏ- սիրողներին մաքուր սիրո Հավատ մաղթենք մի հաստատուն Իմաստունին կորով մաղթենք Եվ կտրիճին իմաստություն: ԳՈՒՐԳԵՆ- մերձավորին վստահություն, Մեծավորին\` ներող հոգի, Բարուն ազատ թևեր մաղթենք Եվ բարություն ամեն ոքի: ***[ԵՐԳ LIDUSHIK\_TIK\_TAK]*** ԱՐՄԵՆԱԿ- ամանորը տարվա ամենասպասված տոներից է: Ուստի զարմանալի չէ, որ այդ կապակցությամբ բոլոր թոքրիկները նամակ են գրում, նվերներ պատրաստում: ԵՍԹԵՐ- սակայն տարիներ առաջ Գրինչ անունով մի երեխա նամակ է գրում Ձմեռ ՊպապիկինԼ Սակայն նա չի ստանում իր նվերը, և այդ օրվանից նա ատում է ամանորը: ԱՐՄԵՆԱԿ-եվ մի օր Գրինչը որոշում է իրականացնել դավադիր ծրագիրը\` քաղաքացիներից գողանալ իրենց սիրելի տոնը և նվերները: ***[PINK SONG]*** ՎԱՐԴԱՆ\_ամանոր, ոչ մի ամանոր. Ես կգողանամ ձմեռ պապիկի նվերների պարկը, նրանք նվեր չեն ստանա: Ու վերջապես աշխարհում էլ չեն նշի ամանորը: ԱԼԼԱ-ինչ որ մեկը գողացել է ձմեռ պապիկի նվերների պարկը: ԱՆԻ- ես գիտեմ թե ով կարող է ր գողանալ այդ նվերների պարկը, նա ով ատում է ամանորը և չի ուզում որ մյուսները ստանան նվերներ, դա ԳՐԻՆՉՆ Է: ՆԱՐԵ-բայց տեսեք նա այստեղ մի նամակ է թողել, որով կարող ենք գտնել նրա հետքը: ՆԱՄԱԿԸ- *հարգելի 4-րդ դասարանցիներ, դուք պետք է կատարեք մի քանի պայմաններ, որի դիմաց ես կվերադարձնեմ ուսապարկը:* 1. *Դուք պետք է ապացուցեք ինձ որ հրաշալիքներ կատարվում են ամանորին և ես կհավատամ որ ամանորն իսկապես հրաշքներով լի տոն է:* 2. *2. Ես պետք է անձամբ հանդիպեմ Սանտային և Ձյունանուշին, և իմանամ պատճառը թե նա ինչու ինձ նվեր չի բերել: Չէ որ ես էլ մյուս երեխաների նման սիրում եմ մաթեմատիկա, գիտեմ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, պաշտում եմ իմ մայրենի գիրն ու լեզուն: Եվ ես ինձ լավ եմ պահել ողջ տարին:* ԱՐՄԵՆԱԿ\_Գրինչը կրկին հավատաց հրաշքներին, իր շուրջը հավատ ներշնչեց նաև այլոց: ՍԵԹ- երնեկ թե այս նոր տարին, վերջ տար հայի ցավերին, չարը կորչեր ու բարին, բուն դներ մեր սրտերին: ԴԱՎԻԹ\_հայեր երբեք չերկմտեք Կկատարավի այս ամեն, Եթե իսպառ մենք հանենք Թոքրոգություն մեր սրտեն... ԵՍԹԵՐ\_տարեմուտի ավարտին եկենք բոլորս չդադարենք երազել, մեր կյանքի գլխավոր բաղադրիչի խաղաղության մասին:Ուզում եմ էլ երբեք չլսենք կրակոցի ձայներ, վառվռուն, գեղեցիկ լույսերով պատվեն մութ փողոցները: ԱՐՄԵՆԱԿ\_աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ նույնիսկ շոշափել: Դրանք պետք է զգալ սրտով, հիշել մտքով: Եվ ամեն վայրկյան հիշում ենք ձեզ մեր զինվորներ, թող աստված ձեզ ուժ և իմաստություն շնորհի հայրենանվեր սուրբ գործում: ԵՍԹԵՐ\_իմ սիրելիներ շնորհավոր նոր 2025թ., թող աստծո կամոք այն լինի խաղաղության, բարեկեցության տարի: Ցանկանում եմ ջերմ շնորհավորանքներ հղել մեր սահմանների պահապաններին\` ցանկանալով ամենայն բարիք և արևշատություն: ***[ԵՐԳ ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՀԱՅԱՍՏԱՆ...]*** ՆԱՄԱԿԸ- *հարգելի 4-րդ դասարանցիներ, դուք պետք է կատարեք մի քանի պայմաններ, որի դիմաց ես կվերադարձնեմ ուսապարկը:* 1. *Դուք պետք է ապացուցեք ինձ որ հրաշալիքներ կատարվում են ամանորին և ես կհավատամ որ ամանորն իսկապես հրաշքներով լի տոն է:* 2. *2. Ես պետք է անձամբ հանդիպեմ Սանտային և Ձյունանուշին, և իմանամ պատճառը թե նա ինչու ինձ նվեր չի բերել: Չէ որ ես էլ մյուս երեխաների նման սիրում եմ մաթեմատիկա, գիտեմ գումարում, հանում, բազմապատկում, բաժանում, պաշտում եմ իմ մայրենի գիրն ու լեզուն: Եվ ես ինձ լավ եմ պահել ողջ տարին:*

Use Quizgecko on...
Browser
Browser